Ընդդիմադիրները նահանջեցին Սիրիայի բանակի առաջխաղացման շնորհիվ
Սիրիայի ԱԳ նախարարի խոսքերով, երկրի բանակի առաջխաղացումն է եղել Ժնևյան բանակցություններում Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ընդդիմադիրների նահանջի պատճառը :
Շաբաթ օրը Դամասկոսում հրավիրված մամլո ասուլիսում , Վալիդ Ալ-Մոալլեմն ասել է .-«Բանակցություններին ներկա մյուս կողմերը ևս չէին ձգտում երկրում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված «Սիրիական-սիրիական» ձևաչափով լուծում գտնելուն» :
Նրա խոսքերով , առանց Սիրիայի կառավարության արտոնության երկրում ցամաքային ցանկացած միջամտություն , ոտնձգություն է համարվում : Այդ դեպքում , յուրաքանչյուր քաղաքացու պարտքը ՝ դիմադրելն է :
«Սաուդյան Արաբիան իրականացնում է ԱՄՆ-ի որոշումը , սակայն թվում է , որ Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակի արդյունքում , դավադիրներն ու ահաբեկիչների հովանավորները հուսահատվելով , որոշել են գործի անցնել : Չեմ բացառում , որ նրանք ցամաքուժ են Սիրիա գործուղելու».-ավելացրել է Վալիդ Ալ-Մոալլեմը :
Սիրիայի ԱԳ նախարարի խոսքերով , ԻԼԻՊ-ի և Սաուդյան Արաբիայի քայլերում ընդհանրություններ կան , ինչպես օրինակ մտրակելը կամ գլխատելը , որոնք վահաբական մշակույթի մաս են կազմում :
Դրվատելով Սիրիայի բանակին սատարելու Ռուսաստանի դիրքորոշումը , Վալիդ Ալ-Մոալլեմն ասել է .-«Մեր երկրի և Ռուսաստանի միջև առկա համադրումների արդյունքում , կարող ենք վստահել Մոսկվայի դիրքորոշումներին» :
«Հավատացած ենք , որ Սիրիայի ճգնաժամը միմիայն քաղաքական լուծում ունի : Ռազմական քայլերը չեն առնչվում քաղաքական գործընթացին : Ահաբեկչության դեմ պայքարն իրականացվում է զուգահեռաբար».-ասել է Սիրիայի ԱԳ նախարարը :