Իսրայելում 14 տարեկանը չլրացած երեխաներին բանտարկելու մասին օրենք է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28963-Իսրայելում_14_տարեկանը_չլրացած_երեխաներին_բանտարկելու_մասին_օրենք_է_ընդունվել
Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել, ըստ որի դատարանները կարող են բանտարկել սպանություն, մահափորձ և այլ ծանր հանցագործություններ գործած 14 տարեկանը չլրացած երեխաներին։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 03, 2016 11:30 Asia/Tehran
  • Իսրայելում 14 տարեկանը չլրացած երեխաներին բանտարկելու մասին օրենք է ընդունվել

Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել, ըստ որի դատարանները կարող են բանտարկել սպանություն, մահափորձ և այլ ծանր հանցագործություններ գործած 14 տարեկանը չլրացած երեխաներին։

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Քնեսեթի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ նախաձեռնության պատճառ են հանդիսացել բազմաթիվ պաղեստինցիների դեմ հարձակումները. անցյալ տարվանից դրանց զոհ է դարձել համարյա 40 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Հարձակումները բազմիցս իրականացվել են դեռահասների կողմից։

Ըստ նոր օրենքի՝ դատարանները ստանալու են հանցագործ երեխաներին 14 տարին լրանալուց հետո բանտարկելու իրավունք, իսկ մինչ այդ դեռահասները պահվելու են փակ տեսակի գիշերօթիկ հաստատություններում։

Աղբյուրը մանրամասնում է, որ 120 պատգամավորներից 32-ը նոր օրենքին կողմ է քվեարկել,  16-ը՝ դեմ, իսկ մեկը ձեռնպահ է մնացել։