Սաուդյան Արաբիան 150 հազար ուժեր է վարժեցնում ՝ Սիրիայում պատերազմելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2902-Սաուդյան_Արաբիան_150_հազար_ուժեր_է_վարժեցնում_Սիրիայում_պատերազմելու_համար
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում , արաբական երկու աղբյուրներ հայտարարել են , որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սաուդյան Արաբիայի վարժեցրած ցամաքային ուժերի թվաքանակը 150 հազարի է հասնում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 16:39 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան 150 հազար ուժեր է վարժեցնում ՝ Սիրիայում պատերազմելու համար

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում , արաբական երկու աղբյուրներ հայտարարել են , որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սաուդյան Արաբիայի վարժեցրած ցամաքային ուժերի թվաքանակը 150 հազարի է հասնում :

Սաուդական երկու աղբյուրների հավաստմամբ , վարժեցվող ուժերի մեծ մասը սաուդացիներ են , սակայն նրանց շարքերում կան նաև ներկայիս Սաուդյան Արաբիայում գտնվող Եգիպտոսի , Սուդանի և Հորդանանի քաղաքացիներ :

Մարոկկոն խոստացել է , որ Թուրքիայի , Քուվեյթի , Բահրեյնի , Էմիրությունների և Կատարի կողքին , ուժեր է գործուղելու Սիրիա :

Երկու շաբաթից ի վեր , սաուդացիները և թուրքերը ընդհանուր հրամանատարություն են ձևավորել , որը Թուրքիայից Սիրիա է մտնելու :

Չնայած Սաուդյան Արաբիայի այն հավակնությանը , որ այդ ուժերի վարժեցման նպատակն իբր թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելն է , սակայն թվում է , որ Սիրիայի իշխանությունների հաջողություններից հետո , այդ երկրները փորձում են լրացուցիչ զորք ուղարկել Սիրիայի կառավարության դեմ պայքարելու համար :