Սաուդյան Արաբիան 150 հազար ուժեր է վարժեցնում ՝ Սիրիայում պատերազմելու համար
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում , արաբական երկու աղբյուրներ հայտարարել են , որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սաուդյան Արաբիայի վարժեցրած ցամաքային ուժերի թվաքանակը 150 հազարի է հասնում :
Սաուդական երկու աղբյուրների հավաստմամբ , վարժեցվող ուժերի մեծ մասը սաուդացիներ են , սակայն նրանց շարքերում կան նաև ներկայիս Սաուդյան Արաբիայում գտնվող Եգիպտոսի , Սուդանի և Հորդանանի քաղաքացիներ :
Մարոկկոն խոստացել է , որ Թուրքիայի , Քուվեյթի , Բահրեյնի , Էմիրությունների և Կատարի կողքին , ուժեր է գործուղելու Սիրիա :
Երկու շաբաթից ի վեր , սաուդացիները և թուրքերը ընդհանուր հրամանատարություն են ձևավորել , որը Թուրքիայից Սիրիա է մտնելու :
Չնայած Սաուդյան Արաբիայի այն հավակնությանը , որ այդ ուժերի վարժեցման նպատակն իբր թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելն է , սակայն թվում է , որ Սիրիայի իշխանությունների հաջողություններից հետո , այդ երկրները փորձում են լրացուցիչ զորք ուղարկել Սիրիայի կառավարության դեմ պայքարելու համար :