Սիրիայի բանակը գտնվում է Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2926-Սիրիայի_բանակը_գտնվում_է_Թուրքիայի_սահմանից_16կմ_հեռավորության_վրա
Սիրիայի բանակը ազատագրելով Հալեպի հյուսիսում գտնվող Մայեր և Ռաթիան քաղաքավանները սկսել է առաջանալ դեպի Թալ Ռաըֆաթ քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 04:49 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը գտնվում է Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա

Սիրիայի բանակը ազատագրելով Հալեպի հյուսիսում գտնվող Մայեր և Ռաթիան քաղաքավանները սկսել է առաջանալ դեպի Թալ Ռաըֆաթ քաղաքը:

Համաձայն «Ալ Մայադին» հեռուստակայանի հաղորդման, Սիրիայի բանակը առաջանում է դեպի Թուրքիայի սահմանին գտնվող Թալ Ռաըֆաթ քաղաքը և ներկայումս Թուրքիայի սահմանին գտնվող Բաբ-ալ-սալամա անցուղուց ընդամենը 16կմ հեռավորության վրա է հաստատված:

Մայերը Հալեպի հյուսիսային հատվածում Ալնոսրայի ահաբեկիչների համախմբման գլխավոր կենտրոններից էր համարվում: Այս քաղաքավանի ու նաև Ռաթիանի ազատագրման ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին ավելի քան 120 ահաբեկիչներ:

Սիրիայի բանակը Ալզահրա շիաբնակ քաղաքավանի հարավում մաքրագործել է Ալթամուրա գյուղը:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմն անցած օրն ասել է, որ Ժնևում խաղաղության բանակցություններից Սաուդյան Արաբիայի պաշտպանած սիրիական ընդդիմության հրաժարվելու պատճառը Սիրիայի բանակի առաջընթացն է եղել:

Նա ավելացրել է, որ Սիրիայի տարածքի դեմ ոտնձգողները տուն կվերադառնան փայտե դագաղներում:

«Բանակցության մասնակից մյուս կողմերն էլ Սիրիայի ճգնաժամի համար սիրիական լուծման չէին ձգտում»,-ընդգծել է Մոալեմը:

Նախօրեին Ժնևում սկսվեց Սիրիայի խաղաղության բանակցությունների երրորդ շրջանը, սակայն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դիմիստուրան հայտարարեց, թե Ժնևյան բանակցություններն առկախվում են մինչև փետրվարի 25-ը: