Մահացել է Բաշար ալ-Ասադի մայրը
Փետրվար 07, 2016 14:18 Asia/Tehran
Սիրիայում մահացել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի մայրը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Սիրիայի արաբական հանրապետության ղեկավարը սգում է մոր՝ հանգուցյալ Հաֆես ալ-Ասադի կնոջ՝ Անիսա Մախլուֆի մահը: Նա մահացել է Դամասկոսում՝ 2016 թվականի փետրվարի 6-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Անիսա Մախլուֆ ալ-Ասադը 85 տարեկան էր: 1971-2000 թվականներին նա եղել է Սիրիայի առաջին տիկինը:
orer.am
Պիտակ