Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հալեպի մոտ ԻՊ-ի հրամանատարական կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3016-Սիրիայի_ռազմաօդային_ուժերը_ոչնչացրել_են_Հալեպի_մոտ_ԻՊ_ի_հրամանատարական_կենտրոնը
Սիրիական ավիացիան լույս կիրակի գիշերը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման՝ Հալեպից դեպի հարավ գտնվող հրամանատարական կետը: Ռուսական «Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SANA ազգային գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 15:44 Asia/Tehran
  • Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հալեպի մոտ ԻՊ-ի հրամանատարական կենտրոնը

Սիրիական ավիացիան լույս կիրակի գիշերը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման՝ Հալեպից դեպի հարավ գտնվող հրամանատարական կետը: Ռուսական «Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SANA ազգային գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին:

Ըստ գործակալության՝ նախօրեին ավիահարվածներ են հասցվել Հալեպի մոտակայքում գտնվող այլ շրջանների: Գրոհայինները լուրջ կորուստներ են կրել Հալեպից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Մանբիջ քաղաքում:

Սիրիական բանակը նախորդ շաբաթ փակել էր Թուրքիայից դեպի Հալեպ նահանգի հյուսիս տանող մատակարարման հիմնական ուղիները:

pastinfo.am

7/2/2016