Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հալեպի մոտ ԻՊ-ի հրամանատարական կենտրոնը
Փետրվար 07, 2016 15:44 Asia/Tehran
Սիրիական ավիացիան լույս կիրակի գիշերը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման՝ Հալեպից դեպի հարավ գտնվող հրամանատարական կետը: Ռուսական «Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SANA ազգային գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին:
Ըստ գործակալության՝ նախօրեին ավիահարվածներ են հասցվել Հալեպի մոտակայքում գտնվող այլ շրջանների: Գրոհայինները լուրջ կորուստներ են կրել Հալեպից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Մանբիջ քաղաքում:
Սիրիական բանակը նախորդ շաբաթ փակել էր Թուրքիայից դեպի Հալեպ նահանգի հյուսիս տանող մատակարարման հիմնական ուղիները:
pastinfo.am
7/2/2016
Պիտակ