Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 81.500 մարդ զրկվել է աշխատանքից
Օգոստոս 13, 2016 14:49 Asia/Tehran
Թուրքիայում աշխատանքից հեռացվածների քանակը հեղաշրջման փորձից հետո կազմել է 81.494 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը` երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին հղումով: Ավելի վաղ հաղորդվում էր աշխատանքից հեռացված 63.500 մարդու մասին:
Վարչապետը պարզաբանել է, որ այդ թիվը ներառում է նաև դատավորներին,
զինծառայողներին և պաշտոնյաներին, որոնց թիվը կազմում է մոտ 5.000 մարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին մի խումբ մարդիկ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են կատարել, որը կանխվել է իշխանությունների կողմից: Համաձայն վերջին տվյալների, միջադեպի արդյունքում մահացել է 246 մարդ, ավելի քան 2.000 մարդ վիրավորվել է, փոխանցում է РИА Новости-ն:
shabat.am/
13/8/2016
Պիտակ