Սաուդյան Արաբիան քաղաքատնտեսական արկածախնդրության պարտվողը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3034-Սաուդյան_Արաբիան_քաղաքատնտեսական_արկածախնդրության_պարտվողը
Քաղաքատնտեսական ոլորտում արկածախնդրության դիմելով, Սաուդյան Արաբիան բազում բացասական հետևանքների առջև է կանգնել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 07, 2016 20:24 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան քաղաքատնտեսական արկածախնդրության պարտվողը

Քաղաքատնտեսական ոլորտում արկածախնդրության դիմելով, Սաուդյան Արաբիան բազում բացասական հետևանքների առջև է կանգնել:

Տնտեսական մրցակիցներին կրճատելու և քաղաքական դաշտում նրանց լուսանցք մղելու Սաուդյան Արաբիայի քայլերի պատճառով, 2014 թվականի կեսերից նավթի համաշխարհային գինը 75 տոկոսով արժեզրկվել է և ներկայումս նավթի յուրաքանչյուր բարելի գինը շուրջ 30 դոլար է կազմում:

Կանխատեսումների համաձայն, նավթի համաշխարհային գինն այս մակարդակում մնալու դեպքում, մինչև 2020 թվականը Սաուդյան Արաբիայի բյուջեի դեֆիցիտը կազմելու է այդ երկրի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը:

Որպես նավթի ամենախոշոր արդյունահանող Սաուդյան Արաբիան մեծապես տուժել է նավթի գնի անկումից և իր ֆինանսական կարիքները հոգալու համար հարկադրված է վարկ ստանալ արտասահմանյան ֆինանսական կենտրոններից: Տարբեր վիճակագրությունների համաձայն, Սաուդյան Արաբիան օրական ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արդյունահանում:

Ավելի քան 87 միլիարդ դոլար կազմող իր բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար, այդ երկիրը մտադիր է վարկ ստանալ արտասահմանից:

Սաուդյան Արաբիայի տնտեսությունը շուրջ 80 տոկոսով կախված է նավթային եկամուտներից և սև ոսկու համաշխարհային գնի անկմամբ, մթագնել է այդ երկրի տնտեսության հեռանկարը: Նավթային եկամուտներից բացի, Սաուդյան Արաբիան իրական եկամտաբեր արդյունաբերություն չունի և սաուդյան բոլոր կենտրոնների ու կազմակերպությունների և երկրի քաղաքատնտեսական հարցերի կառավարման մարմինների երաշխիքը հանդիսանում է նավթային եկամուտը:

Բացի այդ, ներքին տնտեսության ոլորտում նավթային հարուստ այդ երկրի արկածախնդրության հետևանքներից է իր ժողովրդի դեմ ճնշումների սաստկացումը և խնդիրների ծավալվելը:

Իր բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար Սաուդյան Արաբիայի կառավարությունը կրճատել է սուբսիդիաները և բարձրացրել է ջրի, գազի ու վառելիքի գինը: Այդ երկրում բենզինի գինը շուրջ 50 տոկոսով բարձրացել է:

Պետական ծառայությունները կրճատելու Սաուդյան Արաբիայի քայլերը կարող են խռովությունների պատճառ դառնալ այդ երկրում:

Տնտեսական ճգնաժամից բացի, արտաքին քաղաքականության ոլորտում ևս մարտահրավեր է դիմագրավում Սաուդյան Արաբիան: Սաուդյան ղեկավար կազմում իշխանության պատերազմ է ընթանում և սխալ գործելակերպի պատճառով այդ երկիրն ավելի քան 11 ամիս պատերազմել է Եմենում, սակայն ոչ մի հաղթանակ չի արձանագրել: Նավթի միջազգային շուկայում սաուդյան վարչակազմի մոլեխաղը բացասաբար է ազդել Սաուդյան Արաբիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: