Էրդողանն արտակարգ դրության մասին հրամանագրերով նոր լիազորություններ է ստացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30721-Էրդողանն_արտակարգ_դրության_մասին_հրամանագրերով_նոր_լիազորություններ_է_ստացել
Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության մասին երկու հրամանագիր են հրապարակել, որոնք նախատեսում են պետական հեղաշրջման փորձին ներգրավվածության համար կասկածվող ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցների և ավելի քան 300 զինծառայողների պաշտոնից ազատում, հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 07:46 Asia/Tehran
  • Էրդողանն արտակարգ դրության մասին հրամանագրերով նոր լիազորություններ է ստացել

Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության մասին երկու հրամանագիր են հրապարակել, որոնք նախատեսում են պետական հեղաշրջման փորձին ներգրավվածության համար կասկածվող ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցների և ավելի քան 300 զինծառայողների պաշտոնից ազատում, հայտնում է Reuters-ը:

Իշխանությունները ստացել են ընդլայնված լիազորություններ, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս նրանց փակել հեռահաղորդակցական ընկերությունները: Ընդ որում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվում բանակի հրամանատար՝ գլխավոր շտաբի պետ նշանակել, ով ավելի վաղ ենթարկվում էր վարչապետին:

 

17/8/2016

http://armedia.am/