Թուրքիայում փակվել է քրդամետ Ozgur Gundem թերթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30727-Թուրքիայում_փակվել_է_քրդամետ_ozgur_gundem_թերթը
Ստամբուլի թիվ 8 դատարանը օրական 7,5 հազար տիրաժով հրապարակվող քրդամետ Ozgur Gundem թերթը փակելու որոշում է ընդունել` հիմնավորելով դա այն բանով, որ թերթն, իբր, ահաբեկչության քարոզչություն է տարածում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 08:08 Asia/Tehran
  • Թուրքիայում փակվել է քրդամետ Ozgur Gundem թերթը

Ստամբուլի թիվ 8 դատարանը օրական 7,5 հազար տիրաժով հրապարակվող քրդամետ Ozgur Gundem թերթը փակելու որոշում է ընդունել` հիմնավորելով դա այն բանով, որ թերթն, իբր, ահաբեկչության քարոզչություն է տարածում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ի համարում թերթը հայտնել է, որ որոշումը կապված չէ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված երկու ամիս ժամկետով մտցված արտակարգ դրության հետ, եւ կարող է բողոքարկվել բարձր ատյանի դատարանում:

Թուրքիայի իշխանությունները թերթին մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) «տեղեկատվական գործակալությունը» լինելու մեջ:

 

 

17/8/2016

lratvakan.am