Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են
Թուրքիայում իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ և հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական և հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ կառավարության որոշումները հրապարակվել են Official Gazette կառավարության պարբերականում: Դրանցում նշվում է նաև Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության վարչության փակման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի զինված ուժերի ղեկավար նշանակելու մասին:
Ավելի վաղ Թուրքիայում աշխատանքից ազատվել էր կրթության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչ: Հաղորդվել էր նաև շուրջ 60 հազար մարդու պաշտոնանկության մասին՝ առանց մասնագիտություն նշելու:
Panorama.am
17/8/2016
/