Իրաքցի մանկահասակ աղջիկներն առևանգվում են սեռային ստրկության նպատակով
Իրաքի Նեյնավա նահանգի արևելյան տարածքի բնակիչ աղջիկները սեռային ստրկության նպատակով առևանգվում են:
«Այըն» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հղում կատարելով Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի անդամ Սալամա Ալխաֆաջիին հաղորդեց. «Վերջին օրերին ԻԼԻՊ-ը սեռային ստրկության նպատակով առևանգել է Նեյնավա նահանգի արևելյան տարածքների բնակիչ 7 իրաքցի աղջիկների»:
«ԻԼԻՊ-ը ներխուժում է մարդկանց տներն ու առևանգում է աղջիկներին»,-ասել է Ալխաֆաջին:
Ալխաֆաջին ավելացրել է. «Առևանգվող և ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ փոխադրվող աղջիկները տարբեր տարիքի են և նրանց մեջ նկատվում են նաև մանկահասակ աղջիկներ»:
Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի անդամն իրենց առաքելությունն իրագործելու կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ասաց. «Իրաքի ժողովրդի և հատկապես կանանց, աղջիկների ու երեխաների հանդեպ ԻԼԻՊ-ի վերաբերմունքը բարբարոսային է: Բաղդադի իշխանություններն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ ահաբեկիչների ճիրաններին փրկվելու համար պիտի օժանդակեն այս մարդկանց»: