ԻՊ-ը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոնի մահը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i328-ԻՊ_ը_հաստատել_է_իր_ամենահայտնի_դահիճի_Ջիհադի_Ջոնի_մահը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոն մականունով գրոհայինի մահը, գրում էnewsru.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2016 08:07 Asia/Tehran
  • ԻՊ-ը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոնի մահը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է իր ամենահայտնի դահիճի` Ջիհադի Ջոն մականունով գրոհայինի մահը, գրում էnewsru.com-ը:

Ահաբեկիչների Dabiq քարոզչական ամսագիրը հրապարակել է մահախոսական` գրելով, որ Մուհամեդ Էմվազին «հանդիպել է Ալլահի հետ» նոյեմբերին, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնում էր Պենտագոնը։

Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով` Էմվազին և ևս 3 գրոհայիններ ոչնչացվել են Սիրիայում:

Էմվազին ամենափնտրվող հանցագործներից էր աշխարհում: Նրա գլխի համար ամերիկյան իշխանությունները նշանակել էին 9.4 մլն դոլար պարգևատրում:

armedia.am

20/1/2016