Սաուդյան Արաբիան հերքել է իր կողմից նավթի գների շահարկման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i331-Սաուդյան_Արաբիան_հերքել_է_իր_կողմից_նավթի_գների_շահարկման_հնարավորությունը
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հերքել է, որ երկիրը զբաղվում է նավթի գների շահարկումներով։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 20, 2016 08:14 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան հերքել է իր կողմից նավթի գների շահարկման հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հերքել է, որ երկիրը զբաղվում է նավթի գների շահարկումներով։

Նախարարը նշել է, որ նավթի գների անկումը պայմանավորված է որոշ երկրներում նավթի գերարտադրությամբ և որոշներում պահանջարկի նվազմամբ:

Ալ-Ջուբեյրը վստահեցրել է, որ նավթի գների շահարկումն անհնարին է։ «Եթե դուք փորձեք շահարկել շուկան, ապա վերջիվերջո խաղադրույք կանեք չափազանց բարձր կամ ցածր գնի վրա և թանկ կվճարեք դրա համար»,- հավելել է արտգործնախարարը։

Երկուշաբթի ՕՊԵԿ նավթային զամբյուղի գինն ընկել է մոտ 5 տոկոսով՝ հասնելով մինչև 23.58 դոլար բարելի դեմ:

armedia.am

20/1/2016