Ֆրանսիան սկսել Է իր հրետանու ծավալումն Իրաքի տարածքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33631-Ֆրանսիան_սկսել_Է_իր_հրետանու_ծավալումն_Իրաքի_տարածքում
Ֆրանսիան սկսել Է իր հրետանու ծավալումն Իրաքի տարածքում Ֆրանսիան ձեռնամուխ Է եղել Իրաքի տարածքում իր հրետանու ծավալման գործընթացին, որը տնօրինելու Է իրաքյան բանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 13:11 Asia/Tehran
  • Ֆրանսիան սկսել Է իր հրետանու ծավալումն Իրաքի տարածքում

Ֆրանսիան սկսել Է իր հրետանու ծավալումն Իրաքի տարածքում Ֆրանսիան ձեռնամուխ Է եղել Իրաքի տարածքում իր հրետանու ծավալման գործընթացին, որը տնօրինելու Է իրաքյան բանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը:

«ԻՊ-ն բոլոր ճակատներով նահանջում Է տեղական զորքերի ճնշման ներքո, որոնց աջակցում Է միջազգային կոալիցիան»,-լե Դրիանի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:  

Հուլիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր, որ Փարիզն Իրաքի բանակին հրետանի կտրամադրի ԻՊ-ի դեմ գործողություններ անցկացնելու համար:

«Մենք որոշել ենք այս աշնանն աջակցել իրաքյան ուժերին Մոսուլին տիրելու նպատակով… Հենց այս պահին հրետանին տեղավորվում Է ռազմաճակատի գծի երկայնքով, որպեսզի հուսալի աջակցություն ապահովի իրաքցիներին եւ մեր մարտական խմբին, որը պատրաստվում Է ծով դուրս գալ»,-ասել Է նախարարը:

Նա վերահաստատել Է, որ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ֆլագմանական ավիակիրը սեպտեմբերի վերջին կրկին կմիանա ԻՊ-ի դեմ գործողություններին, ինչի մասին ավելի վաղ քանիցս հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am