Նեթանյահուի այցն Ադրբեջան գլխավոր առաջնահերթություններից մեկն է. Իսրայելի ԱԳՆ
Սեպտեմբեր 20, 2016 08:07 Asia/Tehran
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նահշոնը նշել է, որ չկա Ադրբեջան Նեթանյահուի այցի հստակ ամսաթիվ, սակայն նրա այցն Ադրբեջան «գլխավոր առաջնահերթություններից է»:
Նա հավելել է նաև, որ իր երկիրը շատ է ցանկանում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացել: «Դա դրական կազդի մեր ամուր և լավ հարաբերությունների վրա»,- ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը:
20/9/2016/
Պիտակ