Իրաքում ցուցարարները պատռել են Թուրքիայի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37942-Իրաքում_ցուցարարները_պատռել_են_Թուրքիայի_դրոշը
Իրաքի Բասրա շրջանում մի խումբ իրաքցիներ Բաշիքա շրջանում թուրք զինվորների ներկայության դեմ բողոքի ցույց են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ« պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 12:03 Asia/Tehran
  • Իրաքում ցուցարարները պատռել են Թուրքիայի դրոշը

Իրաքի Բասրա շրջանում մի խումբ իրաքցիներ Բաշիքա շրջանում թուրք զինվորների ներկայության դեմ բողոքի ցույց են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ« պարբերականը:

Իրաքցիները ի նշան բողոքի պատռել են Թուրքիայի պետական դրոշը:

Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:

Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու նպատակով:

Armenpress.am