Իսլամական ջահադ շարժման առաջարկած նախագիծը Պաղեստինի շահերի շրջագծում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40228-Իսլամական_ջահադ_շարժման_առաջարկած_նախագիծը_Պաղեստինի_շահերի_շրջագծում_է
Պաղեստինի Իսլամական ջահադ շարժման խոսնակի ընդգծմամբ այդ շարժման ներկայացրած առաջարկի նախագծի տասն առանցքները Պաղեստինի շահերի շրջագծում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 10:10 Asia/Tehran
  • Իսլամական ջահադ շարժման առաջարկած նախագիծը Պաղեստինի շահերի շրջագծում է

Պաղեստինի Իսլամական ջահադ շարժման խոսնակի ընդգծմամբ այդ շարժման ներկայացրած առաջարկի նախագծի տասն առանցքները Պաղեստինի շահերի շրջագծում են:

Համաձայն Լիբանանի «Ալ-Մայադին« հեռուստակայանի հաղորդման Պաղեստինի Իսլամական ջահադ շարժման խոսնակ Դավուդ Շահաբն ակնարկելով այդ շարժման առաջարկների նախագիծը պաղեստինյան բոլոր խմբերի ընդառաջմանն արժանանալուն, ասաց, որ այդ տասը կետերն իրականության մեջ բոլոր պաղեստինցիների աշխատանքային ծրագիրն են ներկայացնում:

Պաղեստինի Իսլամական ջահադ շարժման խոսնակը Պաղեստինի պայմանների կենսունակությունը և ժողովրդի կյանքը հակակշռի տակ առած պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունների կարգավորումն այս շարժման գերակայություններից համարեց և ընդգծեց Պաղեստինի ժողովրդի բարդ պայմանների բարելավման ուղղությամբ ներքին պառակտումներին վերջ տալուն ուղղված ջանքերը:

«Ֆաթհ» շարժման խոսնակ Ֆաեզ Աբու Աըիթեն ողջունելով Պաղեստինի իրավիճակի բարելավմանն ուղղված ցանկացած գաղափար ու նախաձեռնություն, ցավ հայտնեց Պաղեստինում բացառիկ պայմաններ առաջացրած պաղեստինյան խմբերի միջև ներքին տարաձայնության պատճառով:

Պաղեստինի Իսլամական ջահադ շարժման գլխավոր քարտուղարն անցած ուրբաթ օրը Գազայում այդ շարժման հիմնադրման 29-ամյակի հանդիսության ժամանակ ներկայացրեց Պաղեստինի ներքին իրավիճակի կարգավորմանն ուղղված 10 կետանոց նախագիծ, որի առաջնահերթություններից է Իսրայելի դիմաց Դիմադրության այլընտրանքի հզորացումը: