Իրաքի բանակը հյուսիսային ուղղությամբ մտել է Մոսուլ քաղաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40864-Իրաքի_բանակը_հյուսիսային_ուղղությամբ_մտել_է_Մոսուլ_քաղաք
Իրաքի բանակի զինծառայողները ճեղքել են ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների պաշտպանությունը եւ հյուսիսից մտել Մոսուլ քաղաք: Այս մասի հայտնում է As Sumaria-ն՝ վկայակոչելով երկրի ԶՈւ հրամանատարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2016 15:59 Asia/Tehran
  • Իրաքի բանակը հյուսիսային ուղղությամբ մտել է Մոսուլ քաղաք

Իրաքի բանակի զինծառայողները ճեղքել են ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների պաշտպանությունը եւ հյուսիսից մտել Մոսուլ քաղաք: Այս մասի հայտնում է As Sumaria-ն՝ վկայակոչելով երկրի ԶՈւ հրամանատարությանը:

16 -րդ հետեւակային դիվիզիան կարողացել է այսօր մտնել քաղաքի հյուսիսային Էշ Շալալաթ թաղամասը»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ տեղեկություններ են հաղորդվում, որ Մոսուլի արեւելյան թաղամասերում գրոհայինների հետ բախումներ են սկսվել: Ավելի վաղ կառավարական բանակն այստեղ իր վերահսկողությունն էր հաստատել պետական հեռուստակայանի նկատմամբ:

News.am