Իրաքյան բանակը սկսել է դեպի Մոսուլի տանող վերջին քաղաքի գրոհը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41395-Իրաքյան_բանակը_սկսել_է_դեպի_Մոսուլի_տանող_վերջին_քաղաքի_գրոհը
Իրաքցի զինվորականները գրոհում են Մոսուլից 15 կմ հեռավորությամբ գտնվող Համամ ալ-Ալիլ բնակավայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 15:10 Asia/Tehran
  • Իրաքյան բանակը սկսել է դեպի Մոսուլի տանող վերջին քաղաքի գրոհը

Իրաքցի զինվորականները գրոհում են Մոսուլից 15 կմ հեռավորությամբ գտնվող Համամ ալ-Ալիլ բնակավայրը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` իրաքյան բանակի հրամանատարությունը տեղեկացրել է, որ գրոհայինների դեմ հարձակում է սկսվել երեք կողմից: Ցամաքային գործողություներին աջակցում են ուղղաթիռները:


«Այս մարտը շատ կարևոր է, սա վերջին քաղաքն է Մոսուլից առաջ», - աղբյուրը մեջբերում է իրաքյան բանակի գեներալ-մայոր Նաջիմ ալ Ջաբուրիին, որը ղեկավարում է Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները:

Նրա խոսքով` զինվորականների թիրախը Համամ ալ-Ալիլում «Իսլամական պետության» 70 գրոհայիններն են, որոնց մեծ մասն արտասահմանցի վարձու զինյալներ են: Գեներալը նշել է, որ նրանք չգիտեն` ուր փախչել և միայն դիրքերն են փոխում:

Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավն Իրաքի իշխանություններն սկսել են հոկտեմբերի 17-ին:

 

tert.am/

5/10/2016