Իրաքում ականապատ շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվել է 21 հոգի
Նոյեմբեր 06, 2016 11:42 Asia/Tehran
Իրաքի Թիքրիթ քաղաքում ականապատ շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 21 հոգի:
Մահապարտն իրեն պայթեցրել էր քաղաքի մուտքի մոտ այսօր առավոտյան: Քաղաքում պարեկային ժամ է սահմանվել, նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է հայտարարվել:
Թիքրիթից հիսուն կմ հեռավորության վրա՝ Սամմարա քաղաքում, մեկ այլ մահապարտ պայթեցրել էր շիական մզկիթներից մեկի մոտ կայանած մեքենան, որի արդյունքում զոհվել էր երկու հոգի:
http://armedia.am/
6/10/2016
Պիտակ