Մոսուլում հայտնաբերվել է գլխատված 100 մարմիններով գերեզման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41704-Մոսուլում_հայտնաբերվել_է_գլխատված_100_մարմիններով_գերեզման
Իրաքցի զինվորականները Մոսուլի արվարձաններից մեկում հայտնաբերել են զանգվածային հուղարկավորման վայր, որտեղ կան մոտ 100 գլխատված մարմիններ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրաքյան բանակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2016 11:37 Asia/Tehran
  • Մոսուլում հայտնաբերվել է գլխատված 100 մարմիններով գերեզման

Իրաքցի զինվորականները Մոսուլի արվարձաններից մեկում հայտնաբերել են զանգվածային հուղարկավորման վայր, որտեղ կան մոտ 100 գլխատված մարմիններ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրաքյան բանակին։

Հաղորդվում է, որ մարմիններով գերեզմանը հայտնաբերվել է Համամ ալ-Ալի քաղաքի դպրոցներից մեկի տարածքում։ Այդ քաղաքը հանդիսանում է հարավային կողմից դեպի Մոսուլ ճանապարհին ընկած վերջին բնակավայրը։

Անցած շաբաթվա վերջին մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել էր, որ գրոհայինները հաշվեհարդար են տեսել Մոսուլի հարյուրավոր խաղաղ բնակիչների հետ։ Հաղորդվել էր նաև, որ նրանք հարկադիր իրենց շարքերն են հավաքագրում մինչև 10 տարեկան տղաներին։

Իրաքցի հատուկ  ջոկատայինները Մոսուլի արվարձաններ են մտել նոյեմբերի 2-ին։

1in.am