Մոսուլում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը․ ԶԼՄ-ներ
Նոյեմբեր 11, 2016 09:08 Asia/Tehran
Արևմտյան Մոսուլում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, հաղորդում է Al Mayadeen-ը։
Տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչը սպանվել է ռազմական օպերացիայի ժամանակ, որն իրականացրել է միջազգային կոալիցիան։ Նշվում է նաև սպանված գրոհայինի անունը՝ Մահմուդ Շուքրի Ալ-Նաիմ։
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հրամայել է Պենտագոնին գտնել և ոչնչացնել Սիրիայում գործող «Ջեբհաթ ալ-Նուսրա» («Ալ-Քաիդայի» սիրիական ճյուղ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներին։
1in.am
Պիտակ