Եմենում հրադադար է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43228-Եմենում_հրադադար_է_հայտարարվել
Արաբիան, որ անտեսել էր Եմենում հայտարարված նախկին հրադադարը, այդ երկրում 48-ժամյա հրադադար հայտարարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 07:53 Asia/Tehran
  • Եմենում հրադադար է հայտարարվել

Արաբիան, որ անտեսել էր Եմենում հայտարարված նախկին հրադադարը, այդ երկրում 48-ժամյա հրադադար հայտարարեց:

Արաբիան մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Եմենում 48-ժամյա հրադադարը սկսվելու է այսօր  ժամը 12-ին և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվի:

 Հատկանշական է, որ  Եմենի հրաժարված կառավարության ԱԳ նախարար Աբդոլմալեք Ալ-Մախլաֆին չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իրենք չեն հարգելու Մասկատում համաձայնեցված հրադադարը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը տեղեկացրեց նոյեմբերի 17-ից Եմենում հրադադար հաստատվելու շուրջ բախվող կողմերի համաձայնության մասին:

 Օմանի մայրաքաղաք Մասկատում համաձայնեցված հրադադարը, որը պիտի գործադրման հանձնվեր հինգշաբթի օրվանից, ուրբաթ օրը խախտվեց սաուդացի զորայինների կողմից:

Եմենի Անսարալլահ շարժումը, ողջունելով հրադադարի շուրջ համաձայնությունը հայտարարել էր, որ Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններին վերջ տրվելը և այդ երկրի շրջափակումների վերացումը պետք է լինեն ցանկացած համաձայնության հիմքում: