Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը չեղարկել է Մուհամմեդ Մուրսիի ցմահ ազատազրկման վճիռը
Նոյեմբեր 22, 2016 09:08 Asia/Tehran
Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել եկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, գործով նոր դատավարություն է նշանակվել:
Ավելի վաղ դատարանը չեղարկել էր նաև մահապատժի դատավճիռը։ Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանները «Մուսուլման եղբայրներ» միջազգային կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգտին լրտեսության գործով ցմահ ազատազրկման և մահապատժի դատավճիռները բողոքարկել են 2015 թվականի օգոստոսին։
armedia.am/
Պիտակ