Պաղեստինը Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
Պաղեստինի հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները Իսրայելի դեմ բողոքի հայց են ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան:
Համաձայն Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնի նախագահ Ռաջի Ալ-Սուրանին երեքշաբթն ասել է. « Հաագայի դատարան ներկայացրած հայցում պահանջվել է պատասխանատվության կանչել Իսրայելին` Գազայի հատվածը շրջափակման ենթարկելու համար»:
«Պաղեստինի իրավապաշտպանների նպատակն է այդպիսով կանխել Իսրայելի հետագա ոճրագործությունները»:,-հայտարարել է Ալ-Սուրանին:
Մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնի նախագահը նշել է, որ Գազայի հատվածի շրջափակումն այդ տարածքը վերածել է աշխարհի բացօթյա ամենամեծ բանտի: «Մարդու իրավունքների ոտնահարումը, մարդկային ողբերգություններն ու Գազայի հատվածի շրջափակումը իրավական տեսակետից համազոր են կտտանքների». ասել է նա: