Գազայի հատվածում ստեղծվել է առաջին արհեստական սիրտը
Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի շրջափակմանը , պաղեստինցի երիտասարդները կարողացել են այդ տարածքում ստեղծել առաջին արհեստական սիրտը:
Պաղեստինի լրատվական կենտրոնը հաղորդել է, որ Գազայի հատվածի «Շաֆա» հիվանդանոցի սրտի վիրահատությունների բաժնի ղեկավար Մոհամմեդ Նեսարը և մեխանիկայի ճարտարագետ Մոհամմեդ Աբու Հեյբան կարողացել են ստեղծել արհեստական սիրտ, որը պատվաստվել է մի ոչխարի:
Մոհամեդ Նեսարն ասել է.«Արհեստական սիրտը փորձարկվել է ոչխարի մարմնի վրա և արդեն լիովին պատրաստ է մարդուն փոխպատվաստելու համար»:
Ընդհանրապես արհեստական սրտի պատրաստման ծախսը կազմում է 400 հազար դոլար , իսկ Գազայում արտադրված սրտի ծախսը կազմել է ընդամենը 6 հազար դոլար:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է.-«Գազայի հատվածում շուրջ 3 հազար հիվանդներ բուժման համար պետք է մեկնեն արտասահման, սակայն տարածքի շրջափակման պատճառով նրանք չեն կարողանում տարածքից դուրս գնալ»:
2007 թվականից ի վեր Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի շրջափակման հետևանքովմ հարյուրավոր պաղեստինցիներ զոհվել են:
Սիոնիստական ռեժիմը տարիներ շարունակ արգելել է Գազայի հատված դեղորայքի և շինանյութի ներմուծումը: