Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը զգուշացրել է ԻԼԻՊ-ի հարձակումների հավանականության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43888-Քիմիական_զենքերի_արգելման_կազմակերպությունը_զգուշացրել_է_ԻԼԻՊ_ի_հարձակումների_հավանականության_կապակցությամբ
Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից Ֆիլիպ Դենիեն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Միջին Արևելքի տարածաշրջանից դուրս գալուց հետո կարող են հարձակումներ իրականացնել Արևմուտքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 04:13 Asia/Tehran
  • Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը զգուշացրել է ԻԼԻՊ-ի հարձակումների հավանականության կապակցությամբ

Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից Ֆիլիպ Դենիեն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Միջին Արևելքի տարածաշրջանից դուրս գալուց հետո կարող են հարձակումներ իրականացնել Արևմուտքում:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, չորեքշաբթի օրը Փարիզում գումարված համաժողովում,  Դենիեն հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատերազմական շրջաններում օգտագործել են թունավոր նյութեր և  Եվրոպա վերադառնալուց հետո կարող են  իպրիտի միջոցով հարձակումներ իրականացնել:

ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության կողմից հոկտեմբերին իրականացված հետաքննության արդյունքների համաձայն,  ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Սիրիայում իպրիտ է օգտագործել:

Արևմտյան պաշտոնյաներն առավել քան երբևէ մտահոգ են, որ ԻԼԻՊ-ն իր կողմնակիցներին կամ տարածաշրջանից վերադարձող ծայրահեղականներին կխրախուսի հարձակումներ իրականացնել Եվրոպայում: