Իրաքի ահաբեկչական պայթյունին զոհ են գնացել ավելի քան հարյուր ուխտավորներ
Իրաքի Բաբել նահանգի ահաբեկչական պայթյունը խլել է ավելի քան հարյուր ուխտավորի կյանք, որոնց մեծ մասն իրանցիներ են եղել:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հաղորդել է .-«Հինգշաբթի երեկոյան Բաղդադի հարավային Բաբել նահանգի Հալլե քաղաքի Ալ-Շումելիի շրջանի բենզալցակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով, զոհվել են ավելի քան հարյուր ուխտավորներ, այդ թվում` իրանցիներ: Ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ ուխտավորներ»:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, զոհերի թիվը կարող է աճել:
Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ պայթյունի ժամանակ բենզալցակայանում եղած 6 ավտոբուսներն ամբողջությամբ վառվել են:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է պայթյունի պատասխանատվությունը:
Քերբելայում ԻԻՀ գլխավոր հյուպատոս ՝ Մասուդ Հոսեյնիանն այցելել է Հալլե քաղաքի հիվանդանոց: «59 հոգու մարմիններ ամբողջությամբ այրվել են, 14 դիակներ անճանաչելի են: Զոհերի աճյուններն ուրբաթ երեկոյան կտեղափոխվեն Իրան, որտեղ կպարզվի նրանց ինքնությունը ».-ասել է նա:
«Զոհերի ինքնությունը որոշվելու է ԴՆԹ փորձաքննության միջոցով». հավելել է Հոսեյնիանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայթյունի ժամանակ զոհվել է 40 իրանցի ուխտավոր: