Իրաքում թույլատրվել է «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի քաղաքական գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44098-Իրաքում_թույլատրվել_է_Հաշդ_Ալ_Շաաբի_ուժերի_քաղաքական_գործունեությունը
Իրաքի խորհրդարանը թույլատրել է «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի քաղաքական գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 14:25 Asia/Tehran
  • Իրաքում թույլատրվել է «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի քաղաքական գործունեությունը

Իրաքի խորհրդարանը թույլատրել է «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի քաղաքական գործունեությունը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ Իրաքի խորհրդարանում Բադր ֆրակցիայի պատգամավոր Հանին Ալ-Ղոդդուն ուրբաթ օրը հայտարարել է.-«Իրաքի խորհրդարանում «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի քաղաքական գործունեության օրինականացմամբ և այն ՝ օրինական կառույց ճանաչելուց հետո, այդ խումբը կարող է Իրաքում քաղաքական գործունեություն ծավալել»:

«Իրաքի պատգամավորների մեծ մասը թեր են քվեարկել խմբի գործունեությանը».-ասել է նա:

Իրաքի  ընտրությունների գերագույն անկախ կիմիսարիան ավելի վաղ հայտարարել էր, որ «Հաշդ Ալ-Շաաբի»-ն անվտանգության կառույց է և չի կարող  որպես քաղաքական խմբակցություն մասնակցել ընտրություններին: Իրաքի խորհրդարանի պատգամավորների այսօրվա վավերացման արդյունքում,  խնդիրը կարգավորվել է: