Իրաքի ժողովրդական ուժերը հաջողություններ են արձանագրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44218-Իրաքի_ժողովրդական_ուժերը_հաջողություններ_են_արձանագրել
Նոյեմբերի 26-ին, Իրաքի ժողովրդական ուժերը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հսկողությունից ազատագրել են Նեյնավա նահանգի Ալ-Աջբուրի և Ալ-Բինունե քաղաքները և շարունակում են առաջանալ դեպի Ալ-Սալամ գյուղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 14:57 Asia/Tehran
  • Իրաքի ժողովրդական ուժերը հաջողություններ են արձանագրել

Նոյեմբերի 26-ին, Իրաքի ժողովրդական ուժերը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հսկողությունից ազատագրել են Նեյնավա նահանգի Ալ-Աջբուրի և Ալ-Բինունե քաղաքները և շարունակում են առաջանալ դեպի Ալ-Սալամ գյուղը:

Իրաքի ժողովրդական ուժերը վերահսկողության տակ են առել նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միակ անցուղին՝ Թելաֆարից Մոսուլ տանող ճանապարհը: Նրանք ամբողջությամբ շրջապատել են քաղաքը:

Շաբաթ օրը Իրաքի պառլամենտի պատգամավոր Ահմեդ Ալ-Ջաբուրին հայտարարել է, որ վարչապետ Հեյդար Ալ-Էբադին  Իրաքի ժողովրդական ուժերին թույլ է տվել  արևմտյան ուղղությամբ մտնել Թելաֆար :

 Մոսուլի տարբեր շրջաններում ԻԼԻՊ-ը ծանր պարտություններ է կրել և ամեն կողմից ճնշման տակ է գտնվում: Այդ պատճառով խմբավորումը սկսել է կոտորել խաղաղ քաղաքացիներին: Շաբաթ օրը ԻԼԻՊ-ի կողմից Մոսուլ քաղաքում իրաքցի փախստականների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ:

Արձագանքելով «Աշխարհազորային ուժեր» խմբակցության վերաբերյալ օրենքի վավերացմանը, Իրաքի վարչապետը հայտարարել է, որ այդ ուժերի մեջ ընդգրկված են ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ: