Բրիտանիան դիմել է Իրանի ու Ռուսաստանի օգնությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44527-Բրիտանիան_դիմել_է_Իրանի_ու_Ռուսաստանի_օգնությանը
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոսոնը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում իրենց ազդեցությունը պիտի ծառայեցնեն Հալեպի արևելքում պատերազմին վերջ տալու և այդ քաղաքի բնակիչներին սատարելու ՄԱԿ-ի նախագծերի իրականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 04:11 Asia/Tehran
  • Բրիտանիան  դիմել է Իրանի ու Ռուսաստանի օգնությանը

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոսոնը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում իրենց ազդեցությունը պիտի ծառայեցնեն Հալեպի արևելքում պատերազմին վերջ տալու և այդ քաղաքի բնակիչներին սատարելու ՄԱԿ-ի նախագծերի իրականացմանը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳ նախարարն ընդգծել է. « Հալեպի պատերազմի բոլոր կողմերը  պարտավոր են խաղաղ բնակիչների հետ վարվել մարդասիրական միջազգային իրավունքների համաձայն»:

Հարկ է նշել, որ Արևմուտքի, այդ թվում` Բրիտանիայի կողմից հովանավորվող զինված  ահաբեկիչները ծանր պարտություններ են կրել և կորցրել են Հալեպի արևելյան տարածքների մեկ երրորդը:

Բրիտանիայի ԱԳ նախարարը խոսում է  Հալեպում խաղաղ քաղաքացիների իրավունքը հարգելու մասին, այն պայմաններում, երբ այսպես կոչված չափավորական և Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող զինյալները «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի համագործակցությամբ ամեն օր ականակոծում են Հալեպի բնակիչներին: