ԻԼԻՊ-ը Հալեպի մերձակայքում առևանգել է երկու թուրք զինվորների
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը հայտարարել է, որ Թուրքիայի երկու զինվորներին ձերբակալել է Հալեպի հյուսիս-արևելյան արվարձանում:
Լիբանանյան «Ալ-Աըհդ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկու թուրք զինվորներին ձերբակալել է Հալեպ քաղաքի արևմուտքում:
ԻԼԻՊ-ը նաև հայտարարել է, որ հրթիռային հարձակումներ իրականացնելով Ալ-Բաբի արևմուտքում ոչնչացրել է Թուրքիայի բանակին պատկանող մի ավտոմեքենա և մի բուլդոզեր:
Թուրքիան օգոստոսի 24-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատճառաբանությամբ Սիրիայի տարածքում սկսեց «Եփրատի վահան» գործողությունը:
Թուրքիայի կառավարությունը հովանավորում է ԻԼԻՊ-ին: ԻԼԻՊ-ը Թուրքիայի սահմանն օգտագործում է իր ուժերի համալրման և զինսարքերի տեղափոխման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն էլ երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի բանակը Սիրիայի տարածքում իր գործողություններն սկսել է նպատակ ունենալով վերջ տալ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը: