Սիրիայի բանակը ազատագրել է նոր տարածքներ
Սիրիայի բանակի ուժերը Հալեպի և Լաթաքիայի արվարձանում տարածքներ են ազատագրել ահաբեկիչներից:
Չորեքշաբթի օրը Սիրիայի բանակը ծանր բախումներ ունենալով ահաբեկչական խմբերի հետ ազատագրել է Հալեպի հյուսիսային արվարձանում գտնվող Ահրես, Մեսղան և Ալջահադ տարածքները:
Սիրիայի բանակը նույնպես Լաթաքիայի հյուսիսային արվարձանում բախվել է ահաբեկչական զինված խմբերի հետ և ազատագրել է Ալ-Ղազալա բարձունքներն ու մի քանի գյուղեր: Այս գործողությունների ընթացքում սպանվել կամ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ:
Սիրիայի բանակի կործանիչները նույնպես հարձակվել են Համա քաղաքի մոտակա ավանի և Հոմսի երկու գյուղերում գտնվող զինված խմբերի տեղակայման վայրերի վրա: Այդ հարձակումների հետևանքով սպանվել կամ վիրավորվել են որոշ թվով ահաբեկիչներ:
Սիրիայի բանակի ուժերը նույնպես առաջխաղացում են արձանագրել Ղալմունի արևելքում և մի քանի ստրատեգիական շրջաններ են ազատագրել այդ տարածքում: