Թուրքիան դեմ է Եմենի ազգային փրկության կառավարությանը
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ պաշտոնապես չի ճանաչում Անսարալլահ շարժման և Ալի Աբդոլլահ Սալեհին կապված Ժողովրդական կոնգրես կուսակցության մասնակցությամբ ձևավորված Եմենի ազգային փրկության կառավարությունը:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ազգային փրկության կառավարություն ձևավորելու Անսարալլահ շարժման և Եմենի ժողովրդայան կոնգրես կուսակցության անօրինական քայլը չի սատարում այդ երկրում քաղաքական կայունության իրագործմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան ևս անօրինական քայլ էր համարել Եմենի ազգային կառավարության ձևավորումը:
Եմենում խաղաղության հաստատման ճանապարհին Սաուդյան Արաբիայի իրարահաջորդ խափանարարություններից հետո, երկուշաբթի օրը Անսարալլահ շարժման և Ալի Աբդոլլահ Սալեհին կապված Ժողովրդային կոնգրես կուսակցության կողմից, Աբդոլազիզ Բեն Հաբթուրի գլխավորությամբ և 42 նախարարների մասնակցությամբ, ձևավորվեց Եմենի ազգային փրկության կառավարությունը:
Հարյուր հազարավոր եմենցիներ չորեքշաբթի երեկոյան մայրաքաղաք Սանըայում մասնակցելով իրենց երկրի անկախության 49-րդ տարեդարձի հանդիսությանը, ողջունել են ազգային փրկության կառավարության ձևավորումը և հայտարարել, որ այդ հանդիսությունը խորհրդանշում է գաղութարարության ու զավթողականության լծից Եմենի ժողովրդի փրկությունը: