Ռուսաստանը պատրաստ է Հալեպի հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` Ժնև ռազմական փորձագետներ ուղարկելու և Հալեպի հետ կապված հացերի, այդ թվում քաղաքից ահաբեկիչների տարհանման շուրջ ամերիկացի պաշտոնակիցների հետ բանակցության համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Ֆումիո Քիշիդայի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ի հետ համաեղ նիստի ժամանակ համաձայնություն կկայանա Հալեպից ահաբեկիչների տարհանման և քաղաքում իրավիճակի կարգավորման հետ կապված հստակ քայլերի շուրջ»:
«ԱՄՆ-ն հրաժարվել է ընդդիմությանն ահաբեկիչներից առանձացնելու կապակցությամբ ձեռք բերված համաձայնության գործադրումից և փորձել է «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբին փրկել հարձակումներից»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Լավրովն ասել է. «Քանի որ Վաշինգտոնը հրաժարվեց զինված խմբերին առանձնացնել ահաբեկիչներից, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողացան համատեղ հարված հասցնել ահաբեկիչներին»: