UNAMI .«Իրաքում զինվորականների կորուստների թիվը չի հաստատվել»
Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն, Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հասանելիություն չունենալով այն տարածքներին, որտեղ բախումներ են տեղի ունենում, ինչպես նաև անկախ ռեսուրսների բացակայության պատճառով, UNAMI-ն բանակայինների կորուստների թիվը ճշտելու համար օգտվել է տարբեր ռեսուրսներից :
Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը հայտարարել է, որ Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակը հերթական անգամ սխալ զեկույց է ներկայացրել Իրաքում զոհվածների թվի մասին: Ներկայացված թվերը ճիշտ չեն և չափազանցված են:
Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը մեկ այլ զեկույցում հայտարարել է, որ 2016 թվականի նոյեմբերին, իրականացված զինված հարձակումների և ահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել են 2885 և վիրավորվել են 1380 իրաքցիներ: