Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45661-Փայլանը_Թուրքիայի_փոխվարչապետից_բացատրություն_է_պահանջել_գյավուր_բառի_համար
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը, փոխանցում է Ermenihaber–ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 07:12 Asia/Tehran
  • Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը, փոխանցում է Ermenihaber–ը:

Փայլանը մեջլիսում Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.

1.  Անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր» բառով չե՞ք կարծում, որ վիրավորում եք Թուրքիայի ոչ մահմեդական ժողովուրդներին և քրիստոնյա համայնքին, որի անդամ եմ նաև ես:

2. Մտածել ե՞ք, որ Ձեր վերոնշյալ արտահայտություններն ատելություն են պարունակում:

3. Մտածե՞լ եք, որ Ձեր արտահայտություններն ատելության հիման վրա հանցագործությունների պատճառ կարող են դառնալ:

Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական անկախություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններից մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է  լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»: