Էրդողանը փոխադարձ քայլով է սպառնացել Գերմանիային
Թուրքիայի նախագահը Բեռլինում այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի կալանավորման պատճառով սպառնացել է, որ դիմելու է պատասխան քայլի է:
Համաձայն «Սաբահ» օրաթերթի ինտերնետային կայքէջի հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում կայացած քաղաքային ու գյուղական համայնքների պատասխանատուների 31-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է. «Բախչեկապիլիին Քյոլնի օդանավակայանում ձերբակալել են, երբ նա Թուրքիա էր վերադառնում: Ոստիկանությունը անվավեր էր ճանաչել փոխխոսնակի ժամանակավոր անձնագիրը, որը նա ստացել էր Թուրքիայի հյուպատոսարանից այն բանից հետո, երբ նրա պայուսակը, որի մեջ էր եղել նաև դիվանագիտական անձնագիրը, գողացել էին Քյոլնում»:
Մեկ այլ լուրի համաձայն, Թուրքիայի նախագահը ասել է, որ թույլ չի տալու, որպեսզի այլ երկրի դրոշակ ծածանվի այդ երկրում:
«Որևէ ուժի չենք թույլատրելու մասնատել Թուրքիան»,-հայտարարել է Էրդողանը: