Մոսուլում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45886-Մոսուլում_սպանվել_են_տասնյակ_ահաբեկիչներ
Իրաքի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսուլում ռմբակոծել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերը, որի հետևանքով սպանվել են տասնյակ զինյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 12:48 Asia/Tehran
  • Մոսուլում  սպանվել  են տասնյակ ահաբեկիչներ

Իրաքի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսուլում ռմբակոծել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերը, որի հետևանքով սպանվել են տասնյակ զինյալներ:

«Ալ-Արաղիա» հեռուստակայանի հաղորդման համաձայն Իրաքի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսուլի արևմուտքում ռմբակոծել են ԻԼԻՊ-ի դիրքերը, որի հետևանքով սպանվել են 42 զինյալներ: Ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող երեք ավտոմեքենա: 

Իրաքի կործանիչները նաև Թալաֆարի օդանավակայանի մոտակայքում ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը, որի հետևանքով սպանվել են 22 զինյալներ: 

Իրաքի Սալահեդդին նահանգում ևս ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռակոծել են ԻԼԻՊ-ին պատկանող երկու ավտոմեքենա, որի հետևանքով սպանվել են որոշ թվով ահաբեկիչներ:

2016 թ.հոկտեմբերից մեկնարկել են Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունները: