ԱՄՆ օդուժը սխալմամբ հարվածել է իրաքյան բանակին. կա մոտ 90 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46102-ԱՄՆ_օդուժը_սխալմամբ_հարվածել_է_իրաքյան_բանակին._կա_մոտ_90_զոհ
Իրաքյան Մոսուլում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի զոհն է դարձել մոտ 90 մարդ, ևս 100-ը վնասվածներ են ստացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 10:30 Asia/Tehran
  • ԱՄՆ օդուժը սխալմամբ հարվածել է իրաքյան բանակին. կա մոտ 90 զոհ

Իրաքյան Մոսուլում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի զոհն է դարձել մոտ 90 մարդ, ևս 100-ը վնասվածներ են ստացել։

Այս մասին հայտնում է Factiniraq պորտալը՝ հղում անելով իրաքյան բանակի շտաբի աղբյուրին։

ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։

Պորտալի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի օդուժի սխալ հարվածի պատճառով վնասվել է նաև իրաքյան բանակի ռազմական տեխնիկան, զինվորականները ստիպված են եղել նահանջել շրջանից, որտեղ գտնվել են։

1in.am