Թուրքական ավիացիայի հարվածից Իրաքում 19 զինյալ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46177-Թուրքական_ավիացիայի_հարվածից_Իրաքում_19_զինյալ_է_զոհվել
Թուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ուղղությամբ։ Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Թուրքական ԶՈւ կենտրոնական շտաբին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 15:30 Asia/Tehran
  • Թուրքական ավիացիայի հարվածից Իրաքում 19 զինյալ է զոհվել

Թուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ուղղությամբ։ Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Թուրքական ԶՈւ կենտրոնական շտաբին։

Տեղեկությունների համաձայն՝ թուրքական ինքնաթիռները Դիարբեքիր քաղաքի մոտ գտնվող ռազմաբազայից թռչել են այն ժամանակ, երբ տեղեկություն է ստացվել ահաբեկչական խմբավորման հավանական հարձակման վերաբերյալ։

Ավիացիոն ուժերի հարձակումից սպանվել է 19 զինյալ։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև եղած ռազմական ընդհարումների հետևանքով զոհվել է արդեն մոտ 40.000 մարդ։ Մեծամասնությունը՝ քրդեր։

operativ.am