Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների դեմ լայնածավալ գործողություններ է իրականացրել Ստամբուլում եւ Անկարայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46183-Թուրքիայի_ոստիկանությունը_գյուլենականների_դեմ_լայնածավալ_գործողություններ_է_իրականացրել_Ստամբուլում_եւ_Անկարայում
Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել Ստամբուլում եւ Անկարայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 18:21 Asia/Tehran
  • Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականների դեմ լայնածավալ գործողություններ է իրականացրել Ստամբուլում եւ Անկարայում

Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել Ստամբուլում եւ Անկարայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:

Ստամբուլի ոստիկանությունը դեկտեմբերի 10-ին 85 ոստիկաններից կազմված խմբով Ստամբուլի 57 տարբեր հասցեներում իրականացրել է հետախուզական գործողություններ, 55 անձի նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել:

Անկարայի ոստիկանությունը Թուրքիայի ցամաքային ուժերում ներգրավված գյուլենականներին բացահայտելու նպատակով Անկարայի 11 շրջաններում իրականացրել է հետախուզական գործողություններ, որոնց արդյունքում 77 անձի ձերբակալության որոշում է կայացվել:

Մանիսայի շրջանում գյուլենականների կանանց կազմակերպության անդամների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 9 կին:

Ձերբակալությունների համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ այդ անձանց բջջային հեռախոսներում հայտնաբերվել է ByLock բջջային հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ամեն օր կատարվում են ձերբակալություններ `հիմնականում գյուլենականության եւ հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքներով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները:

 Armenpress.am