ԻԼԻՊ-ը 15-ամյա իրաքցու է գլխատել` փոփ երաժշտություն լսելու համար
Փետրվար 18, 2016 14:25 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն Իրաքի Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել 15-ամյա Այհամ Հուսեյնին` արևմտյան փոփ երաժշտություն լսելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իսլամիստները ձերբակալել են դեռահասին` տեսնելով, որ վերջինս CD նվագարկիչով շուկայի անկյուններից մեկում արևմտյան երաժշտություն է լսում։
Գրոհայինների վճռով՝ տղային հրապարակայնորեն գլխատել են, ինչից հետո նրա դին հանձնվել է ընտանիքին։
tert.am
18/2/2016
Պիտակ