Թուրքիայում Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ազգային սգո օր է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46216-Թուրքիայում_Ստամբուլի_ահաբեկչության_հետ_կապված_ազգային_սգո_օր_է_հայտարարվել
Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը խլել է 29 մարդու կյանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 06:33 Asia/Tehran
  • Թուրքիայում Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ազգային սգո օր է հայտարարվել

Թուրքիայի ողջ տարածքում ազգային սգո օր է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը խլել է 29 մարդու կյանք:

Ինչպես հաղորդում է Milliyet թերթը՝ համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ըստ հրամանի՝ բոլոր պետական հաստատությունների վրա կիջեցվեն պետական դրոշները:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Ստամբուլի կենտրոնում՝ ստադիոնի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 29 մարդ, տուժել՝ 166-ը:

Tert.am