Ռուսական դեսանտային ռազմանավը մտել է Միջերկրական ծով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46264-Ռուսական_դեսանտային_ռազմանավը_մտել_է_Միջերկրական_ծով
ՌԴ Բալթյան նավատորմի «Կորոլև» մեծ դեսանտային նավը, որը բեռնավորված ուղևորվում է Սիրիա, շաբաթ, անցնելով սևծովյան նեղուցներով, հասել է Միջերկրական ծովի ջրերին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները` հրապարակելով նավի լուսանկարներ Բոսֆորի նեղուցն անցնելիս:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 12:57 Asia/Tehran
  • Ռուսական դեսանտային ռազմանավը մտել է Միջերկրական ծով

ՌԴ Բալթյան նավատորմի «Կորոլև» մեծ դեսանտային նավը, որը բեռնավորված ուղևորվում է Սիրիա, շաբաթ, անցնելով սևծովյան նեղուցներով, հասել է Միջերկրական ծովի ջրերին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները` հրապարակելով նավի լուսանկարներ Բոսֆորի նեղուցն անցնելիս:

Թուրքական կայքերի հաղորդմամբ` Նովորոսիյսկից դուրս եկած նավն ուղևորվում է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված է Միջերկրական ծովում ՌԴ ռազմական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը: Նշվում է նաև, որ նավի ընթացքից կարելի է ենթադրել, որ այն ծանրաբեռնված է եղել:

Նախօրեին սևծովյան նեղուցներով Սիրիա ուղևորվելու ճանապարհին Միջերկրական ծովում ևս մեկ ռուսական նավ է նկատվել:
orer.am/