Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուղղված է Թուրքիայի ժողովրդավարության դեմ
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալն ասել է.«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հեղաշրջում է՝ ուղղված այդ երկրի 140-ամյա պառլամենտական համակարգի դեմ»:
Լեվենթ Գոքն ասել է.«Այս նախագիծը չի համապատասխանում Թուրքիայի աշխարհիկ համակարգին և ըստ նախագծի կոչնչանան համերաշխության և խաղաղության մշակույթը Թուրքիայում»:
Լեվենթ Գոքը համոզված է, որ Ազգային շարժում կուսակցության անդամները իրենց պահպանողական դիրքորոշումով արգելում են համակարգի փոփոխությունը իշխող Արդարության և Բարգավաճում կուսակցության կողմից:
Նշելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Թուրքիային կտանի դեպի պառակտում և բևեռացում՝ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալն հավելել է«Թուրքիայի ժողովուրդը համարժեք պատասխան կտա համակարգային փոփոխությանը»:
Շաբաթ օրը Թուրքիայի իշխող կուսակցության կողմից խորհրդարանին է ներկայացվել երկրի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագծի համաձայն, նախագահն է լինելու երկրի իշխանության առաջին դեմքը:
Նախագահը վարելու է նաև գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Նախագահը կարող է նշանակել իր տեղակալներին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին: