Իրաքի կառավարությունը զգոն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46429-Իրաքի_կառավարությունը_զգոն_է
«Իրաքում ահաբեկչության ձախողումն ապացուցում է այդ երկրի կառավարության գործունակությունը՝ տարածաշրջանում անվտանգության ամենամեծ սպառնալիքի դիմագրավման հարցում»,-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 14:08 Asia/Tehran
  • Իրաքի կառավարությունը զգոն է

«Իրաքում ահաբեկչության ձախողումն ապացուցում է այդ երկրի կառավարության գործունակությունը՝ տարածաշրջանում անվտանգության ամենամեծ սպառնալիքի դիմագրավման հարցում»,-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Երկուշաբթի օրը, Թեհրանում, Իրաքի շիաների ազգային կոալիցիայի նախագահ Սեյեդ Ամար Հեքիմի հետ հանդիպման ժամանակ Ալի Շամխանին նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Իրաքի ժողովրդի միջև պառակտում սերմանելու համար, որոնք պետք է ձախողման մատնել:

Նշելով, որ հետադարձ հաշվարկ է սկսվել Իրաքում ահաբեկչական խմբավորումների և նրանց դաշնակիցների ձախողման համար՝ Շամխանին ասել է.«Ահաբեկչության վերածնունդը կանխելու համար, պետք է իսլամական երկրների և միջազգային հասարակության օրակարգում դրվի ծայրահեղականության, ինչպես նաև դրա տարածաշրջանային հովանավորների դեմ ազդեցիկ պայքար մղելը»:

Հանդիպման ժամանակ բարձր գնահատելով ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի նկատմամբ Իրանի ցուցաբերած հովանավորությունը՝ Սեյեդ Ամար Հեքիմն ասել է.«Իրաքի հասարակության կարևորագույն պահանջը քաղաքական համախմբվածությունը և միասնականությունն է, ինչպես նաև ազգային պայքարի միջոցով ահաբեկչությանը վերջ դնելը և հասարակական ու տնտեսական կայունություն ու զարգացում ապահովելը»: